Լրահոս

09.10.2018 20:20


Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 4-ամյա, 33-ամյա, 15-ամյա, 16-ամյա, 14-ամյա, 55-ամյա, 41-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 4-ամյա, 33-ամյա, 15-ամյա, 16-ամյա, 14-ամյա, 55-ամյա, 41-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, կայանած «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուսը ինքնաբերաբար հետընթաց գնալով՝ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, այնուհետեւ բախվել կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.50-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարի-Թաղի 9-րդ շարքում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, ապա բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.50-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Շահումյան 1-ին եւ 4-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» բեռնատար ավտոմեքենան Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վանթյան 1/Ա հասցեում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 29-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի հատվածում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ ժամը 15.30-ին մարմնական վնասվածքով բուժօգնություն է ստացել 15-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ վնասվածքը քաղաքացին ստացել է նույն օրը, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու եւ դիմել փախուստի։ Քաղաքացին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, Խրիմյան Հայրիկ փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման է ենթարկվել 62-ամյա վարորդը. նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը