Քաղաքական

23.10.2018 12:26


Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Թելման Թադևոսյանը 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները համարվում են դադարած:

Վիկտոր Մնացականյանն էլ նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները համարվում են դադարած։

Իսկ Արման Աբրահամյանը նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը