Քաղաքական

01.11.2018 16:05


Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ (տեսանյութ)

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է նոյեմբերի 1-ին՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։

«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների, Հանրապետական խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ կրկին չընտրվելու պայմանով:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եթե նա երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

***

Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը