Քաղաքական

04.11.2018 19:52


Նիկոլ ՓաշինյանՆ ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագիծ

Նիկոլ ՓաշինյանՆ ու Բակո Սահակյանն այցելել են Արցախի արևելյան սահմանագիծ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

nikkol-472x265

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

***

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել՝ զինծառայողների, ինչպես նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

«Մեր անունն է հայկական բանակ»,–գրել է վարչապետի պաշտոնակատարը։

nikol-pashinyan-472x265

Այս խորագրի վերջին նյութերը