Լրահոս

09.03.2010 11:02


ԱՄՆ-ն հորդորում է Իսրայելին զերծ մնալ չմատածված քայելերից

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի Հորդանան գետի Արևմտյան ափին 112 տուն կառուցելու որոշումը չի խախտում այդ տարածքում շինարարություն իրականացնելու սահմանափակման որոշումը, սակայն նման գործողությունները պետք է երկուստեք հաշվարկված լինեն՝ չվնասելու ընթացող իսրայելա-պաղեստինյան բանակցությունները։ «Բանակցությունների ընթացքում երկու կողմերը պետք է հաշվի առնան միմյանց շահերը և զուսպ լինեն իրենց նախաձեռնություններում։ Չմտածված քայլերը կարող են օգտագործվել այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված են խանգարել խաղաղ բանակցությունները»,-ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության հայտարարության մեջ։

Ըստ «Gazeta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը