Լրահոս

11.11.2018 22:22


Կոտայքում բախվել են 4 ավտոմեքենա․ կա 5 վիրավոր

Կոտայքում բախվել են 4 ավտոմեքենա․ կա 5 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում, բախվել են Opel մակնիշի 34 ZV 580 համարանիշի, ՎԱԶ-2107 մակնիշի 62 ԼՕ 717 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍM 761 համարանիշի և Sens մակնիշի 34 ՏZ 894 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը