Քաղաքական

14.11.2018 19:20


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ (տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը