Լրահոս

20.11.2018 10:49


Արարատում 36-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ

Արարատում 36-ամյա վարորդը «07»-ով մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Բադալյանը դեպի Երևան ընթանալիս իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏF 145 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Կապան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Գրենիկ Մարտիրոսյանի վարած КамАЗ 53212 մակնիշի 51 ԼQ 173 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 68-ամյա Ժորա Բադալյանն ու 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը