Լրահոս

11.03.2010 10:21


Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը

Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը

Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ նախագահ  Ժոաո Սոարեշի գլխավորությամբ։

Պատվիրակությունը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Այսօր նախատեսված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Մարտի  13-16-ը Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջան: Երևանում և Բաքվում քննարկումների  հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Ժոաո Սոարեշի ղեկավարած պատվիրակության կազմում է նաև ԵԱՀԿ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը