Լրահոս

11.03.2010 11:24


ԴԱՀԿ ապահովող ծառայության 2010թ. հունվար-փետրվար ամիսների գործունեության վերաբերյալ

Ս/թ հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել եւ վերականգնվել է 1 միլիարդ 554 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 375 միլիոն դրամի դիմաց:

Բռնագանձված եւ վերականգնված գումարի 4,1 անգամ ավելանալու փաստը հիմնականում կապված է բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջներով ներկայացված կատարողական թերթերի քանակի կտրուկ աճով:

Այսպես, 2010թվականի առաջին երկու ամիսների ընթացքում իրավա-բանական անձանց օգտին բռնագանձվել է ընդհանուր գումարի գրեթե 70 տոկոսը, նախորդ տարում այդ ցուցանիշը կազմել է 55 տոկոս: Հետաքրքրականն այն է, որ միայն փետրվար ամսում ալիմենտի բռնագանձումը կազմել է 10,2 միլիոն դրամ:

Կատարողական թերթերի քանակի հոսքը շարունակում է աճել: Ս/թ մարտի 1-ի դրությամբ ԴԱՀԿ ապահովող ծառայության բաժիններում առկա կատարողական վարույթների քանակը կազմում է 19. 608՝ բռնագանձման ենթակա 24,8 միլիարդ դրամ ընդհանուր գումարով:

Վարույթների քանակի ավելացման պարագայում ծառայությունը վճռականորեն շարունակելու է բարձրացնել դատական որոշումների իրականացման արդյունավետությունը՝ կիրառելով պարտապանների գույքի և դրամական միջոցների հետախուզման ու հայտնաբերմանն ուղղված նոր մեթոդներ:

ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը