Լրահոս

06.12.2018 13:29


Ոտնձգության փորձ է կատարվել անչափահասի նկատմամբ (տեսանյութ)

Ոտնձգության փորձ է կատարվել անչափահասի նկատմամբ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքնությունը:

Քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը