Քաղաքական

09.12.2018 07:57


Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են, որոնց մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող:

ՀՀ-ում կազմավորվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված են 1444 թեկնածուներ:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներն և 17813 տեղական դիտորդներ, որոնք ներկայացում են քսաներկու տեղական հասարակական կազմակերպություններ: Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 70 ԶԼՄ-ի 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկյա ԶԼՄ-ի 80 ներկայացուցիչներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը