Քաղաքական

10.12.2018 10:17


ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց նաեւ վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, հաջորդ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցնող ԲՀԿ-ի քաղաքական թիմից, վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից, ամենաշատ ձայներ հավաքել է Նաիրա Զոհրաբյանը`2148 ձայն: Նա առաջադրվել էր Սյունիքի եւ Վայոց ձորերի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Երեւանի ընտրատարածքներում վարկանիշային ընտրակարգով առաջադրված ԲՀԿ-ի քաղաքական թեւից Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն: Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը`1492 ձայն:

Երևանն ընդգրկող թիվ 1, 2, 3, 4 ընտրատարածքներում, որտեղ ԲՀԿ-ից առաջադրված է եղել մոտավորապես 50 վարկանիշային թեկնածու, ԲՀԿ-ն ստացել է 18 758 ձայն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ստացել էր 25 600 ձայն:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Սյունիքի ԲՀԿ-ի կառույցն այս ընտրություններում աշխատել է ԲՀԿ-ական նախկին մարզպետ, այժմ «Իմ քայլի» անդամ Կարեն Համբարձումյանի օգտին:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը