Լրահոս

11.12.2018 18:30


Գետք-Ղարիբջանյան ճանապարհին ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Գետք-Ղարիբջանյան ճանապարհին ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին՝ հուշարձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 14:43-ին:

«Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1995 թ.) ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը