Լրահոս

11.03.2010 17:29


Շիրակ Թորոսյան. «Վրաց պաշտոնյաները ծաղրում են մեզ»

Շիրակ Թորոսյան. «Վրաց պաշտոնյաները ծաղրում են մեզ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեն, խոսելով «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ Վրաստան մուտք գործելն արգելելու մասին՝ ասել էր, որ կիսում է իր կառավարության կարծիքը, և որ խնդիրը լուծում կստանա, երբ Շիրակ Թորոսյանը հանդես գա կառուցողական դիրքերից։

«7օր»-ի հետ զրույցում «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն ասել է, թե դա ծաղր է Հայաստանի նկատմամբ։

-Ոչ պաշտոնական աղբյուրներից ինձ տեղեկություններ են հասել, թե իբր իմ գործունեությամբ ես վտանգ եմ սպառնում Վրաստանի ազգային անվտանգությանը։ Ես հույս ունեի, որ դրանք պաշտոնական ձևակերպումներ չեն, բայց Հայաստանում Վրաստանի դեսպանը կարծես թե պաշտոնական դիրքորոշում է հայտնել և ասել, որ կիսում է իր կառավարության տեսակետը։ Ի՞նչ է՝ իրենք ջավախահայության, վրացահայության հետ վարվեն այնպես, ինչպես ուզում են, իսկ մենք իրավունք չունենա՞նք բարձրաձայնելու դա, այլապես կդիտվի հայ-վրացական հարաբերությունների խաթարո՞ւմ, և գործունեությունն էլ կդիտվի որպես ապակառուցողակա՞ն։ Հասկանո՞ւմ եք՝ իրենք ծաղրում են մեզ,-նշել  է նա։

Ըստ Շիրակ Թորոսյանի՝ իրեն շարունակում են թույլ չտալ հատել Վրաստանի սահմանը, և այդ գործը դոփում է տեղում։

-Իմ գործունեությունը հրապարակային է։ Այն քաղաքական ոլորտում միտված է ջավախահայության ոտնահարվող իրավունքների պաշտպանությանը։ Ես և իմ թիմակիցները, որոնք անցնում են 1000-ը, հայտարարում ենք, որ Վրաստանը չի կատարում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ կապված նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը