Քաղաքական

19.12.2018 14:35


Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը

Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը

Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին:

«Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը անցել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցեցինք և ես ստորագրեցի որոշում»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ժեենբեկովը:

«Կարծում եմ, որ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք ՀԱՊԿ-ի նման կարևորություն ունեցող կազմակերպությունը»,-ընդգծել է նա:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը