Լրահոս

22.12.2018 16:53


Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Այս խորագրի վերջին նյութերը