Լրահոս

22.12.2018 23:11


Ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի մանկապարտեզներից մեկում 2 հանցագործ ռումբ են տեղադրել

Ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի մանկապարտեզներից մեկում 2 հանցագործ ռումբ են տեղադրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը օդերով հանեն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը: Որքան է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը:

Ոստիկանները հայտնաբերել են նաև այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել:

Այս խորագրի վերջին նյութերը