Լրահոս

28.12.2018 13:55


Երևան-Աշտարակ ճանապարհին «Opel»-ը բախվել է «ԳԱԶել»-ին. կա երկու զոհ

Երևան-Աշտարակ ճանապարհին «Opel»-ը բախվել է «ԳԱԶել»-ին. կա երկու զոհ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն ՃՏՊ-ի հետևանքով կա երկու զոհ, իսկ տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը