Քաղաքական

29.12.2018 12:18


Երեկ երեկոյան Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը

Երեկ երեկոյան Երևանում հանդիպել են Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը