Քաղաքական

07.01.2019 10:03


Ղազախական հեռուստաալիք․ Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով (տեսանյութ)

Ղազախական հեռուստաալիք․ Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով (տեսանյութ)

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն իր ռեպորտաժում անդրադարձել է Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին ու դանակահարությանը։

Հեռուստաալիքը հայտնել է, որ ղազախ երիտասարդի սպանությունից հետո քրեական գործում շրջանառվել են ադրբեջանցիների անուններ, բայց հաջորդ օրը դրանք փոխարինվել են հայկական անուն-ազգանուններով։

49938192_1942211715896416_3267828190738907136_n

Հիշեցնենք, որ այս սպանությունից հետո Կարագանդայում զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Հարյուրավոր ղազախներ իրենց վրդովմունքն են հայտնում ու մեղադրում են կատարվածի մեջ Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին։

Միաժամանակ, Կարագանդայի հայկական համայնքի անդամները ներողություն են խնդրել կատարվածի համար։ Նրանք տեսանյութ են տարածել սոցցանցերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը