Լրահոս

09.12.2010 09:10


Անցած 7 օրում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' դեկտեմբերի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 36-ը, գողության 65 դեպքից' 41-ը, խարդախության 30 դեպքից' 29-ը, իսկ ավազակային հարձակման 1 և խուլիգանության 9 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության' 6, կողոպուտի 1 և խարդախության 4 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 34 ճանապարհատրանսպորտային  պատահար. 5 մարդ զոհվել է, 46-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը