Քաղաքական

09.01.2019 15:20


Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատական նիստը մեկ օրով հետաձգվեց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատական նիստը մեկ օրով հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։

Քոչարյանը չի մասնակցում նիստին։

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան:

***

Քննիչը և դատախազն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Նիստը կշարունակվի հունվարի 10-ին, ժամը 14։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը