Քաղաքական

10.01.2019 12:52


ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում այսօր տեղի է ունենում դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այս անգամ պատգամավորներին մանդատները հանձնում են քվեարկությանը մասնակցած ընտրողները՝ 28 մարդ։ Նրանց անունները որոշվել են վիճակահանությամբ՝ համակարգչային եղանակով․ բոլոր 13 տարածքներից երկուական և երկու ընտրող էլ առաջին անգամ քվեարկող, որոնց 18 տարին լրացել է դեկտեմբերի 9-ին: Ամենատարեց ընտրողին էլ հրավիրել է ԿԸՀ-ն՝ 103-ամյա Բավական Փիլոյանին, ով բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18։

7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի հունվարի 14-ին:

Ըստ Սահմանադրության՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը