Լրահոս

11.01.2019 15:15


Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 10-ին՝ ժամը 17.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 11.45-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 02.00-ին, Երևանի Ադոնցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 22.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 18.10-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղում իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում իրար են բախվել «Հոնդայի-սոնատա» և «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի-սոնատա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Մոնտերո» և «ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Մոնտերո»-ի վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Շիրակի խճուղում իրար են բախվել «Միցուբիշի ԻՕ» և «Միցուբիշի Աիրտեկ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Աիրտեկ»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 07.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել գետը. 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 10-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը