Լրահոս

11.01.2019 20:05


Որսորդական հրացանով պատահաբար կրակել է ոտքին

Որսորդական հրացանով պատահաբար կրակել է ոտքին

Հունվարի 9-ին` ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 16.40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն Մ.-ն 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի տանը արևային էներգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված, Արսեն Ս.-ի անվամբ հաշվառված որսորդական հրացանը, և փողի մեջ փամփուշտի առկայությունը ստուգելիս կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ Նորիկ Բ.-ին պատճառվել է մարմնական վնասվածք:
Հրացանն առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը