Լրահոս

15.01.2019 10:40


Սիլիկյան թաղամասում վագոն–տնակ է այրվել

Սիլիկյան թաղամասում վագոն–տնակ է այրվել

Հունվարի 14-ին՝ ժամը 23:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի բնակելի վագոն-տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։27-ին, մարվել՝ 00։16-ին։ Ամբողջությամբ այրվել է Ա. Ս.-ին պատկանող տնակը՝ գույքով (12 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը