Լրահոս

15.01.2019 10:30


Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան սահել և բախվել է պատին

Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան սահել և բախվել է պատին

Հունվարի 14-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մերկասառույցի պատճառով ավտոմեքենան սահել և բախվել է պատին, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Acura» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել շենքի պատին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը