Լրահոս

15.01.2019 11:50


««Իմ քայլի» պատգամավորները կընտրեն Վահե Էնֆիաջյանին». Լ. Մակունց

««Իմ քայլի» պատգամավորները կընտրեն Վահե Էնֆիաջյանին». Լ. Մակունց

Ազգային ժողովում սկսվել է փոխնախագահների քվարկությունը։ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ քվեարկելու են ԲՀԿ-ի թեկնածու, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգտին:

«Ցանկանում եմ ընդգծել, որ այս ընտրությունը Մանե Թանդիլյան և Վահե Էնֆիաջյան անձերի միջև չէ։ Իմ կարծիքով սկզբունքային տիրույթում այս ընտրությունը նաև ԲՀԿ–ի և ԼՀԿ–ի միջև չէ։ Այս ընտրությունը հիմնված է հստակ քաղաքական սկզբունքների, թվերի ու ընկալումների միջև: Մենք ընտրում ենք սուբյեկտիվիզմից մաքսիմալ զուրկ լինելու տարբերակը և ընտրում ենք քաղաքացիների արդեն արձանագրված դիրքորոշումը հիմք ընդունելով»,- ասել է Մակունցը։

Այս խորագրի վերջին նյութերը