Լրահոս

16.01.2019 10:30


Ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Հունվարի 15-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ծառը «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վրայից:

Այս խորագրի վերջին նյութերը