Քաղաքական

18.01.2019 17:30


Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը (տեսանյութ, լրացված)

Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը (տեսանյութ, լրացված)

Այսօր հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը։

Դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի քննարկել:

7or.am

***

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Տեղեկացնենք նաև, որ որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը