Լրահոս

09.12.2010 10:27


Իսրայելը Գազայի հատվածին օդային հարված է հասցրել

Հինգշաբթի վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածին օդային հարված են հասցրել։

Ինչպես հաղորդում է «gazeta.ru»-ն, ենթադրվում է, որ Իսրայելը նման ձևով պատասխան է տվել Գազայի հատվածից իր տարածքին ուղղված հրաձգությանը, որի հետևանքով մի տղամարդ էր վիրավորվել։ Նրա վերքերն այդքան էլ խոր չէին։

Իսրայելի բանակի մամլո ծառայությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են Գազայի հատվածի երեք նպատակակետի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը