Լրահոս

21.01.2019 20:25


Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ և գողացել նրա ոսկյա շղթան

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ և գողացել նրա ոսկյա շղթան

Հունվարի 20-ին՝ ժամը 01.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 19-ին՝ ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երևանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ավանի բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Լարիսա Պ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը