Լրահոս

23.01.2019 14:11


Արցախում շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է որդուն

Արցախում շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է որդուն

Ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է իր որդի, 2008թ.ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով:
Ինքնաձիգը վերցրված է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Արցախի ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը