Աշխարհ

23.01.2019 20:45


Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Վենսան Քասելի հղի կինն ուրախացրել է երկրպագուներին (լուսանկարներ)

Ֆրանսիացի հայտնի դերասան, Մոնիկա Բելուչչիի նախկին ամուսին Վենսան Քասելի կինը՝ Թինա Կունակին, վայելում է հղիությունն ու պատրաստվում փոքրիկի ծնվելուն։ Իր երջանիկ պահերը նա կիսում է երկրպագուների հետ՝ ուրախացնելով նրանց նոր լուսանկարներով։ Վերջին լուսանկարներում նա ներկայացել է «Fashion Novа»–ի ձյունաճերմակ սվիտեր–զգեստով։

Թինան ու Վենսանն այժմ ապրում են Բրազիլիայում։ Զույգը հաճախ է գնում զբոսնելու Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քասելը նույնպես չի թաքցնում կնոջ հանդեպ տածած նուրբ զգացմունքները և հաճախ է դրանք արտացոլող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։

660x824_1_8fa9b75d65b8e82e0d8bdb2696519d33@1080x1349_0xac120002_1438796901548231811 660x824_1_0570804108350db118a5b578fe94fd08@1080x1349_0xac120002_20324789731548231816
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը