Քաղաքական

23.01.2019 15:45


ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

ՌԴ նախագահի օրակարգում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուրբաթօրյա աշխատանքային ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռևս նշված չէ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Փաշինյանը Մոսկվա կայցելի հունվարի 25-ին «Եվրասիական հանձնաժողովի կոլեգիայի հետ հանդիպելու համար»:

«Որքանով տեղյակ եմ՝ չի նախատեսված... Նախագահի մոտ ուրբաթը հագեցած օր է, ուստի չգիտեմ՝ ինչ-որ փոփոխություններ կլինե՞ն. դեռեւս նման շփումները չեն համաձայնեցվել»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը