Քաղաքական

23.01.2019 16:57


Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Ֆինլանդիայի նախագահը ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ է տեսնում

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհոժողովում ելույթով հանդես եկավ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն ու պատասխանեց պատգամավորների հարցերին։

panorama.am–ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պատվիրակը հարց ուղղեց Ֆինլանդիայի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, թե Ֆինլանդիան ինչ նոր ջանքեր կարող է գործադրել հարցի լուծման համար։

Սաուլի Նինիստոն ասաց, որ Ֆինլանդիան ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ գործընթացներին։

«Ըստ իմ տեղեկությունների՝ այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար մի փոքր ավելի շատ օպտիմիզմ կա»,-ասաց Սաուլի Նինիստոն։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը