Քաղաքական

24.01.2019 16:10


Ադրբեջանը բողոք է հայտնել Վրաստանին Մ. Ավագյանի պատվին հուշարձան կանգնեցնելու համար

Ադրբեջանը բողոք է հայտնել Վրաստանին Մ. Ավագյանի պատվին հուշարձան կանգնեցնելու համար

Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովն այսօր ժամանել է այդ երկրի ԱԳՆ և պաշտոնական Թբիլիսիին փոխանցել ադրբեջանական կողմի դժգոհությունն ու բողոքը Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի պատվին հուշարձան կանգնեցնելու համար։ minval.az–ի փոխանցմամբ՝ Ավագյանը «Լեռնային Ղարաբաղում մասնակցել է խաղաղ ադրբեջանցիների սպանություններին»։

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն իր հերթին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրանից պահանջել են անհետաձգելի քայլեր ձեռնարկել տվյալ դեպքի առնչությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը