Քաղաքական

29.01.2019 19:43


Վճռականությունը հռետորաբանությունից չի աճում. Զ. Մնացականյանը՝ Ալիևին

Վճռականությունը հռետորաբանությունից չի աճում. Զ. Մնացականյանը՝ Ալիևին

Ցավում եմ նման հայտարարության համար, մեր դիրքորոշումը ավելի քան պարզ է և հայտնի. ԱԳՆ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ համատեղ ասուլիսում այսպես ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ իրենց դիրքորոշումը բանակցային գործընթացում ուժեղ է, և Ադրբեջանը չի համակերպվի իր տարածքների «օկուպացման» հետ, և դա ցույց ենք տվել մարտի դաշտում:

«Հայտնի է, թե մենք ինչ մոտեցումներ ունենք, կարիք կա՞ հիշեցնելու: Ստատուսի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը»,-ասաց նա: Նա հավելեց, որ կարիք չունի ասելու, թե որքան վճռական ենք մենք և ինչպես կարող ենք պաշտպանել մեզ և Արցախը: «Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել խնդիրը»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Ալիևի այդպիսի հայտարարություններն ու որդեգրած քաղաքականությունը ողջունելի չեն. «Մենք կարող ենք պատասխանել, հռետորաբանություն օգտագործել, բայց վճռականությունը հռետորաբանությունից չի աճում: Մենք ունենք բավարար ուժ՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու համար: Բայց դա նշանակում է հետևանքներ»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը