Քաղաքական

31.01.2019 12:24


Կան թաքնված պայմանավորվածություններ. Փոստանջյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպումների մասին

Կան թաքնված պայմանավորվածություններ. Փոստանջյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպումների մասին

«Սա խոսում է թաքնված պայմանավորվածությունների մասին, որի մասին մենք տեղյակ չենք»,-ասում է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Փաշինյան֊Ալիեւ «պատահական» հանդիպումներին։

Փոստանջյանի համար զարմանալի է մոտ 1,5 ժամ տևող թշնամի պետության ղեկավարի հետ հանդիպումը։

Փոստանջյանն ընդգծում է, որ տեղի է ունենում թաքնված պայմանավորվածություն, որը կարող է հղի լինել լուրջ վտանգներգով։

«Հանդիպումների մասին պետք է մեզ տեղյակ պահեն և ասեն, թե ինչ հարցեր են քննարկելու»։

Ըստ Փաստանջյանի՝ տեղի են ունենում արագացված գործընթացներ ԼՂ հիմնախնդրում և կան ստվերային պայմանավորվածություններ։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը