Քաղաքական

31.01.2019 18:20


Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա դատարանում․ նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա դատարանում․ նիստը կշարունակվի վաղը (տեսանյութ)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընթացող նիստում պաշտպանական խումբը դեռևս ամբողջությամբ բողոքը չի ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դեռևս շարունակում ենք բողոքը ներկայացնել: Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին և նա դեռևս որևէ հայտարարություն չի արել»,-ասաց նա:

Հարցին` ինչու է որոշել ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել հենց այս նիստին, Ալումյանը պատասխանեց՝ քանի որ առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումը կանխատեսելի էր, նպատակահարմար չգտան դրան մասնակցել:

«Հուսով ենք, որ այսօր կհասցնենք մեր բողոքն ամբողջությամբ ներկայացնել: Եթե այսօր մեր բողոքը կարողանանք ներկայացնել, հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթը ունենա»,-եզրափակեց նա:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

***

Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը