Քաղաքական

08.02.2019 13:14


Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Մանվել Գրիգորյանն այս պահին հետազոտություն է անցնում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Նա այլ մանրամասներ չհաղորդեց։

***

Անատոլի Գնունին Factor.am-ին ևս հայտնել է, որ «Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է բերվել պահակախմբի և կալանավայրի բժշկի ուղեկցությամբ ու տեղափոխվել է հետազոտվելու»։

Հարցին, թե ստացվում է, որ մամուլի այն հրապարակումները, թե նա ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել, իրական չե՞ն, բժիշկը պատասխանեց․ «Այո, չեն համապատասխանում իրականությանը։ Ինքն առայժմ գտնվում է հետազոտությունների փուլում, դրանց արդյունքների հիման վրա նոր պարզ կլինի՝ կմնա՞ նա հիվանդանոցում, թե ոչ։ Նա ունի մի շարք հիվանդություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, սրվել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը