Աշխարհ

10.02.2019 09:21


Մխիթարյանը` «Հադերսֆիլդի» դեմ խաղի մասին. Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ

Մխիթարյանը` «Հադերսֆիլդի» դեմ խաղի մասին. Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ

Փետրվարի 9-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղարկության շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:

Հանդիպմանը մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Խաղից հետո վերջինս մեկնաբանություն է տվել այդ խաղի վերաբերյալ:

«Արդյունքը գոհացնող էր, խաղը` ոչ: Վերջին արտագնա հաղթանակը տարել էինք երկու ամիս առաջ, այնպես որ սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար: Ուրախ ենք, որ հերթական 3 միավորը վաստակեցինք: Կարծում եմ, որ շատ կարևոր էր առաջին խաղակեսում երկու գոլ խփելը: Ունեինք այլ հնարավորություններ հաշիվը խոշոր դարձնելու, սակայն այսօր բախտը մեզ այդքան էլ չժպտաց: «Հադերսֆիլդը» նոր մարզչի հետ սկսել է ավելի լավ խաղալ: Ես նրանց ամենալավն եմ ցանկանում: Ամենակարևորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք և կարող ենք տուն վերադառնալ երջանիկ: Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում, քանի որ ցանկացած միավոր կարևոր է: Այժմ կարող ենք կենտրոնանալ Եվրոպա լիգայի հանդիպման վրա, որից հետո կրկին վերադառնալ Պրեմիեր լիգայի խաղերին: Ուրախ եմ, որ 2 ամիս անց վերադարձել եմ խաղադաշտ: Կշարունակեմ աշխատել և անել ամեն բան իմ թիմի համար»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը