Աշխարհ

10.02.2019 11:20


Էմերի. Այսօր ես հպարտանում եմ Արսենալի ֆուտբոլիստներով

Էմերի. Այսօր ես հպարտանում եմ Արսենալի ֆուտբոլիստներով

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդի» (2:1) նկատմամբ տարած հաղթանակը:

«Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար: 3 միավորը մեզ մոտեցրեց առաջին քառյակին, ինչը և համարվում է «Արսենալի» նպատակն ընթացիկ մրցաշրջանում: Մենք պետք է կայուն արդյունքներ ունենանք թե՛ տանը, և թե՛ դրսում: Այսօրվա հաղթանակը մեզ վստահություն ներշնչեց: Անչափ երջանիկ եմ: Մեր ֆուտբոլիստները շատ լավ աշխատեցին խաղադաշտում` օգնելով միմյանց: Ես այսօր հպարտանում եմ նրանցով: Իհարկե, միաժամանակ ես միշտ ավելին եմ ցանկանում: Մրցաշրջանի արդյունքում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը հնարավոր է: 26 տուրից հետո մենք հետ ենք մնում «Մանչեսթեր Յունայթեդից» 1 միավորով: «Արսենալի» ֆուտբոլիստները մոտիվացված են»,-Էմերիի խոսքն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Այս խորագրի վերջին նյութերը