Լրահոս

10.02.2019 12:39


Հայաստանում սեքս չկա

Հայաստանում սեքս չկա

Երբ Հայաստանում խոսում են ներդրումների մասին, հիմնականում նկատի ունեն արտաքին միջավայրից եկող կապիտալը։

Օտարերկրյա կապիտալի ներհոսքի ակնկալիքը հիմնված է հետևյալ հեղափոխական ենթադրության վրա. մի արտասահմանցի կապիտալիստ տեսնելու է, որ Հայաստանում «թավշյա» ու դեռ մի բան էլ «ոչ բռնի» հեղափոխություն է տեղի ունեցել, կարդալու է հայտարարություններն այն մասին, որ մեզ մոտ այլևս կոռուպցիա չկա («հեղափոխությունից հետո կոռուպցիան վերացել է» հայտարարությունն ինձ հիշեցնում է սովետի ժամանակ հեռուստահաղորդումներից մեկում հնչած այն միտքը, որ ԽՍՀՄ–ում սեքս չկա), իմանալու է, որ միջազգային ռեյտինգային ցուցակներում ինչ–ինչ բարելավումներ է արձանագրել Հայաստանն ու վազելու է Հայաստան՝ փող ներդնելու։

Հարցը, սակայն, այն է, որ ներդրումների հիմնական աղբյուրը ներսում է։ Ու պետք է ներսում մթնոլորտը փոխել, որպեսզի ներդրումներ լինեն։ Մինչդեռ ունենք ճիշտ հակառակ պատկերը։

Հայաստանում փող կա, բայց այդ փողը կա՛մ սպասողական վիճակում է, կա՛մ փախչում է, կամ էլ՝ ծախսվում արտահանման ու ներմուծման բացասական տարբերության վրա:

2018–ին 2017–ի համեմատ պաշտոնապես ավելի շատ փող է դուրս եկել Հայաստանից։ Խոսքը և՛ Հայաստանից արտերկիր մասնավոր փոխանցումների, և՛ զուտ արտահանման (արտահանման ու ներմուծման տարբերությունը) բացասական ցուցանիշի մասին է։

Հայաստանից անցած տարի դուրս եկած գումարներն ավելի քան 0,8 միլիարդ դոլարով շատ են եղել 2017–ի համեմատ։ Եվ դա այն դեպքում, երբ խոստացվում էր թռիչքային տնտեսական աճ, ներդրումային բում և տուրիստների հոսքի շեշտակի ավելացում։

Մի բան են հայտարարություններն ու լոզունգները, մեկ այլ բան՝ «չոր» թվերը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը