Աշխարհ

11.02.2019 12:30


Սիրուշոն միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել (լուսանկար)

Սիրուշոն միջազգային հեղինակավոր մրցանակ է ստացել (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն «Ֆեյսբուքում» հրապարակած լուսանկարով հայտնել է, որ Դուբայում DIAFA մրցանակ է ստացել։ Այն Միջին Արևելքի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է։

«Երեկ Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ պատվեցին աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել են 6 հեռուստաալիքներ», - գրել է երգչուհին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը