Քաղաքական

11.02.2019 15:42


«Ռոբերտ Քոչարյանը պահվում է սովորական խցում». Արման Թաթոյան

«Ռոբերտ Քոչարյանը պահվում է սովորական խցում». Արման Թաթոյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահվում է սովորական խցում, ինչպես մյուս կալանավորները: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը։

Առնանձնազրույց է տեղի ունեցել Քոչարյանի հետ, տարբեր հարցեր են բարձրացվել, օրինակ՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների հետ կապված հարցը:

«Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, նախ՝ ՄԻՊ-ը չունի այն իրավական գործիքները, որպեսզի արձանագրի՝ ընթացող քաղաքական գործով քաղաքական հետապնդո՞ւմ է իրականացվում, թե՞ ոչ, որովհետև մեղադրանքը գնահատելու իրավական հնարավորություն չունենք: Դրանից բացի մեզ համար նշանակություն չունի այն հասարակական պատկերացումները, որ անձի վերաբերյալ կան»,-ասել է Թաթոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը