Լրահոս

12.02.2019 10:14


Մոտ 25 հազ ԱՄՆ դոլարի թմրանյութ են հայտնաբերել Երևանում

Մոտ 25 հազ ԱՄՆ դոլարի թմրանյութ են հայտնաբերել Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 11-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հերթական խոշոր չափի թմրամիջոցի տարածման դեպքն են բացահայտել Երևանում։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները մի քանի օր դարանակալել են Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակվում, և երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքից նրան «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։

Տեղում զննության ենթարկելով ավտոմեքենան՝ իրանցու մոտ հայտնաբերել են խոշոր չափի սպիտակ փոշու նմանվող թմրամիջոց, որն առգրավվել է։

Հայտնաբերված թմրամիջոցը միջազգային շուկայում գնահատվում է մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որի 1 գրամը վաճառվում է 200 ԱՄՆ դոլարով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ իրանցին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը