Քաղաքական

12.02.2019 16:09


«Աղքատությունը գլխում է. տար այդ մարդուն 100 հազար դոլար տուր, նա չի հաղթահարի աղքատությունը». Փաշինյան (տեսանյութ)

«Աղքատությունը գլխում է. տար այդ մարդուն 100 հազար դոլար տուր, նա չի հաղթահարի աղքատությունը». Փաշինյան (տեսանյութ)

Աղքատությունը ոչ միայն սոցիալական երեւույթ է, այլեւ հոգեբանական, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի: Այս հարցը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի անկախությանը:

«Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլուխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերում անելով Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից:

«Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Իմ անձնական նպատակը եղել է հետեւյալը, որ ՀՀ քաղաքացին խեղճությունը հաղթահարի»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը