Աշխարհ

20.02.2019 20:04


Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը

Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը
Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։
Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։
Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի։
A խումբ - Արցախ, Սապմի, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյան երկիր, Արևմտյան Հայաստան, Հարավային Օսեթիա

Այս խորագրի վերջին նյութերը